«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Հիշողությունն ու տիրոջը կորցրած ժողովուրդն էլ նույն բախտին է արժանանում

Հիշողությունն ու տիրոջը կորցրած ժողովուրդն էլ նույն բախտին է արժանանում
30.08.2023 | 19:57

Գյուղում գելխեղդ շուն ունեինք, անունն էլ Գամփռ էր:

Տեսքով էր, ազդեցիկ:

Ամառները հոտի ու տավարի հետ սարն էր գնում ու նրա ահից ոչ մի ավազակ թուրք մեր տարածքներին, մեր բնեքին մոտ չէր գալիս:

Տարիներ անց Գամփռը ծերացավ, կուրացավ, հիշողությունը կորցրեց:

Շան հիշողությունը հոտառությունն է՝ հոտառությամբ է գտնում տիրոջը, ճանապարհները, զուգընկերոջը, զանազանում չարն ու բարին:

Հոտառությունը՝ հիշողությունը կորցրած Գամփռին կապեցին բակի մի անկյունում ու ամեն օր մի աման լափ էին տալիս, մինչև կստակեր:

Քաղաքից մի Տուզւկ բերին՝ Գամփռի տնազը, որ կարգին հաչել էլ չգիտեր, ծվծվում էր, ու էն է, չէիր հասկանում էգ է՜, ո՜րձ է...

ՈՒ մի ամառ, քաղաքից բերած էդ Տուզիկին վստահցին հոտն ու տավարը:

Ձմեռնամուտին հոտն ու տավարը գյուղ չմտավ, Տուզիկին մի թուլաբաժնով խաբել էին, հոտն ու տավարը Ղազախի կողմերը քշել:

... Հիշողությունն ու տիրոջը կորցրած ժողովուրդն էլ նույն բախտին է արժանանում;

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 5638

Մեկնաբանություններ